7 հայ բռնցքամարտիկ կպայքարի կիսաեզրափակչի ուղեգրի համար

11:11   26 փետրվարի, 2015

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում շարունակվում է բռնցքամարտի Ստրանջայի 66-րդ միջազգային մրցաշարը, որտեղ Հայաստանը ներկայացված է 10-ը բռնցքամարտիկով: Փետրվարի 25-ին ելույթ ունեցած 6 հայ բռնցքամարտիկներից 4-ը հաղթեցին իրենց մրցակիցներին: Երկրորդ հաղթանակը տարավ 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, ով կրկին մրցելով Բուլղարիան ներկայացնող մարզիկի հետ ոչ մի հնարավորություն չտվեց մրցակցին: Վստահ հաղթանակ տարավ նաեւ 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, ով առավելության հասավ իռլանդացի Իռվին Բռանդանի նկատմամբ: Մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց նաեւ 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը, ում մրցակիցը պանամացի Ժաիմ Մունոզն էր: Իր առաջին մենամարտում Բուլղարիան ներկայացնող Անտոն Դմիտրովին պարտության մատնեց 75 կգ քաշային Արման Հովհիկյանը:

64 կգ քաշային կարգում հանդես եկող Հովհաննես Բաչկովն ու 81 կգ քաշային կարգում ելույթ ունեցող Նարեկ Մանասյանը պարտվեցին եւ դուրս մնացին պայքարից: Հովհաննես Բաչկովը պարտվեց Լորենցո Ստոմայորին, իսկ Նարեկ Մանասյանը՝ Ռադոսլավ Պանտալևին:

Փետրվարի 26-ին Ստրանջայի մրցաշարում կկայանան քառորդ եզրափակչի մենամարտերը: Հայաստանի 10 բռնցքամարտիկներից 7-ը կպայքարեն կիսաեզրափակչի ուղեգրի:

49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը կմենամարտի Մեծ Բրիտանիան ներկայացնող Ժոզեպ Մապոշ Ձիկամանիի հետ: 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանի մրցակիցը անգլիացի Ջեք Բատեսոնն է, ով այս քաշային կարգի Անգլիայի ուժեղագույն մարզիկն է: 56 կգ քաշային Հենրիկ Մոքոյանը կիսաեզրափակչի ուղեգիրը կվիճարկի ղազախ Զաբոլատ Տիլեգենուլի հետ: 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանի մրցակիցը Չեխիան ներկայացնող Էրիկ Ագատելյանն է: 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը կփորձի հաղթահարել Ուզբեկստանը ներկայացնող Իսրայիլ Մադրիմովի արգելքը: 75 կգ քաշային Արման Հովհիկյանը կմենամարտի ուկրաինացի Վալերի Խարլամովի հետ, իսկ 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանի մրցակիցը կլինի բուլղարացի Քրիստիան Դմիտրովը, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։