Չեմպիոնների լիգա. «Շախտյորը» դիմակայեց «Բավարիային»

01:34   18 փետրվարի, 2015

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Դոնեցկի «Շախտյորը» Լվովում ընդունեց Մյունխենի «Բավարիային» եւ կարողացավ անառիկ պահել դարպասը: Խաղի հաշիվն այդպես էլ չբացվեց՝ 0:0:

Հյուրերը հսկայական տարածքային առավելություն ունեին առաջին խաղակեսում, սակայն դա ոչինչ չէր տալիս Գերմանիայի չեմպիոնին: Ընդմիջումից հետո եւս մյունխենցիներին չհաջողվեց կոտրել դաշտի տերերի դիմադրությունը: Բացի այդ, 65-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ «Բավարիայի» իսպանացի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն, ով 100-րդ հանդիպումն էր անցկացնում Չեմպիոնների լիգայում:

Պատասխան խաղը տեղի կունենա մարտի 11-ին Մյունխենում:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին խաղ

«Շախտյոր» (Ուկրաինա) - «Բավարիա» (Գերմանիա)՝ 0:0   

Հեռացում՝ Խաղի Ալոնսո, 65 Բավարիա»)

«Շախտյոր». Անդրեյ Պյատով, Դարիո Սրնա, Ալեքսանդր Կուչեր, Յարոսլավ Ռակիցկի, Վյաչեսլավ Շեւչուկ, Ֆրեդ, Ֆերնանդո, Դուգլաս Կոստա (Մարլոս, 78), Ալեքս Տեյշեյրա, Թայսոն (Վելինգթոն Նեմ, 84), Լուիս Ադրիանո (Ալեքսանդր Գլադկի, 89):  

«Բավարիա». Մանուել Նոյեր, Ռաֆինյա, Ժերոմ Բոատենգ, Դավիդ Ալաբա, Խաբի Ալոնսո, Բաստիան Շվայնշտայգեր, Խուան Բերնատ, Մարիո Գյոտցե (Ռոբերտ Լեւանդովսկի, 75), Ֆրանկ Ռիբերի, Արյեն Ռոբեն, Թոմաս Մյուլեր (Հոլգեր Բադշտուբեր, 70):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։