Բուդապեշտը՝ 2024թ. օլիմպիական մայրաքաղաքի հավակնորդ

20:26   6 փետրվարի, 2015

Հունգարիայի ազգային օլիմպիական կոմիտեն երկրի մայրաքաղաք Բուդապեշտի թեկնածությունը կառաջադրի 2024թ. ամառային Օլիմպիական խաղերի մայրաքաղաքի պայքարում, հաղորդում է Հունգարիայի ԱՕԿ-ի կայքը: Որոշումն ընդունել է կազմակերպության նիստում:

Ավելի վաղ, 2024թ. օլիմպիական մայրաքաղաք դառնալու համար պայքարելու մտադրություն էին հայտնել Հռոմը, Բոստոնը, Համբուրգը եւ Բեռլինը: Գերմանիան դեռ չի որոշել, թե որ քաղաքը կառաջադրվի: Հավակնորդների վերջնական ցուցակը կհաստատվի 2015թ. սեպտեմբերի 15-ին, 2024թ. օլիմպիական մայրաքաղաքը կընտրվի 2017-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։