«Սեւիլիա» - «Էսպանյոլ»՝ 3:2

00:01   2 փետրվարի, 2015

Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում «Սեւիլիան» տանը մրցեց «Էսպանյոլի» հետ: Վերջին րոպեներին Ասպասի խփած գոլի շնորհիվ դաշտի տերերը հաղթանակ տարան 3:2 հաշվով: 40-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ «Էսպանյոլի» դարպասապահ Կիկո Կասիլյան, որը ձեռքով խաղաց տուգանային հրապարակից դուրս:

«Սեւլիան» 42 միավորով բարձրացավ չորրորդ տեղ՝ հետ թողնելով «Վալենսիային»: «Էսպանյոլը» 26 միավորով 9-րդն է:

Իսպանիայի առաջնություն, 21-րդ տուր

«Սեւիլիա» - «Էսպանյոլ»՝ 3:2

Դիոգու Ֆիգեյրաշ, 26, Վիկտոր Մաչին, 35, Յագո Ասպաս, 89 – Կրիստիան Ստուանի, 15, 11մ, Վիկտոր Սանչես, 77

Հեռացում. Կիկո Կասիլյա («Էսպանյոլ»), 40



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։