«Ռոմա» - «Էմպոլի»՝ 1:1

01:40   1 փետրվարի, 2015

Իտալիայի առաջնության 21-րդ տուրում «Ռոման» ընդունեց «Էմպոլիին» եւ չկարողացավ հաղթանակ տանել: 39-րդ րոպեին «Ռոման» մնաց 10 ֆուտբոլիստներով: Հեռացվեց Մանոլասը եւ նշանակվեց 11 մետրանոց, որը դիպուկ իրացրեց Մակարոնեն: Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց նաեւ «Էմպոլիի» խաղացող Սապոնարան: Ընդմիջումից հետո Մայկոնի գոլի շնորհիվ «Ռոման» կարողացավ խուսափել պարտությունից:

«Ռոման» 43 միավորով երկրորդ տեղում է: Առաջատար «Յուվենտուսը» 20 խաղից հետո ունի 49 միավոր:

Իտալիայի առաջնություն, 21-րդ տուր

«Ռոմա» - «Էմպոլի»՝ 1:1

Մայկոն, 57 - Մասիմո Մակարոնե, 39, 11մ

Հեռացումներ՝ Կոստաս Մանոլաս («Ռոմա»), 37, Ռիկարդո Սապոնարա («Էմպոլի), 45+2



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։