«Սպարտակը» ցանկանում է գնել Հունաստանի հավաքականի հարձակվողին

18:38   31 հունվարի, 2015

Մոսկվայի «Սպարտակը» ցանկանում է ձեռք բերել Հունաստանի հավաքականի եւ անգլիական «Վեստ Բրոմվիչի» հարձակվող Գեորգիոս Սամարասին, հաղորդում է The Sun-ը: 29-ամյա ֆուտբոլիստ տեղ չի ստանում անգլիական թիմի մեկնարկային կազմում եւ Անգլիայի ընթացիկ առաջնությունում անցկացրել է հինգ հանդիպում: «Սպարտակը» Սամարասին պատրաստ է վճարել շաբաթական 70 հազար ֆունտ ստերլինգ:

2008-2014 թվականներին «Սելթիկի» կազմում Սամարասը դարձել է Շոտլանդիայի քառակի չեմպիոն: Հունաստանի հավաքականում նա անցկացրել է 81 հանդիպում, խփել է 9 գնդակ:

Ձմեռային դադարից հետո «Սպարտակը» մարտի 7-ին Ռուսաստանի առաջնության 18-րդ տուրում կընդունի «Կրասնոդարին»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։