Բադեն-Բադեն. Լեւոն Արոնյանի մրցակիցները

22:11   30 հունվարի, 2015

Փետրվարի 2-ին Գերմանիայի Բադեն-Բադեն քաղաքում կմեկնարկի շախմատային սուպերմրցաշարը, որին կմասնակցի նաեւ Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը:

Նրա մրցակիցները կլինեն աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, իտալացի Ֆաբիանո Կարուանան, հնդիկ Վիշվանաթան Անանդը, անգլիացի Մայքլ Ադամսը,  Գերմանիան ներկայացնող Արկադի Նայդիչն ու Դավիդ Բարամիձեն։

Մրցաշարը կավարտվի փետրվարի 9-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։