«Մանչեսթեր Յունայթեդը» մեկ ամսով զրկվեց կիսապաշտպանից

19:11   30 հունվարի, 2015

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մայքլ Կերիկը մկանային վնասվածքի պատճառով բաց կթողնի չորս շաբաթ, հաղորդում է skysports-ը:

33-ամյա անգլիացին վնասվածքի պատճառով բաց էր թողել մրցաշրջանի մեկնարկը եւ խաղադաշտ էր վերադարձել նոյեմբերի 2-ին կայացած «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում: Դրանից հետո Կերիկն անփոփոխ տեղ ուներ «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում: 13 խաղում նա կատարել է մեկ գոլային փոխանցում:

Առաջիկա մեկ ամսում «Մանչեսթեր Յունայթեդը» կխաղա «Լեսթերի», «Քեմբրիջի», «Վեստ Հեմի», «Բարնլիի», «Սուոնսիի» եւ «Սանդերլենդի» հետ:

Անգլիայի առաջնությունում «Մանչեսթեր Յունայթեդն» ընթանում է չորրորդ տեղում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։