Լուիշ Ֆիգուն ստացել է վեց ազգային ֆեդերացիաների աջակցությունը

18:33   30 հունվարի, 2015

Պորտուգալացի Լուիշ Ֆիգուն պաշտոնապես առաջադրվել է ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում: Նրա թեկնածության հայտը պաշտոնապես ընդունվել է: Մինչեւ հունվարի 29-ը բոլոր առաջադրվողները պետք է հասցնեին ստանալ առնվազն վեց ազգային ֆեդերացիաների պաշտոնական աջակցությունը: ՖԻՖԱ-ի ընտրական հանձնաժողովը տասը օրվա ընթացքում կուսումնասիրի հայտերը եւ կհաստատի թեկնածուներին:

«Ես ուրախ եմ հաստատել, որ ինձ աջակցող վեց ֆեդերացիաները ժամանակին ուղարկել են համապատասխան հաղորդագրությունները ՖԻՖԱ»,- Թվիթերում գրել է Պորտուգալիայի հավաքականի նախկին խաղացողը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դավիդ Ժինոլան չի ստացել ֆեդերացիաների աջակցությունը եւ չի կարողանա առաջադրվել: Ֆիգուից բացի, ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար կպայքարեն նաեւ 1998 թվականից կազմակերպությունը գլխավորող Զեպ Բլատերը, ՖԻՖԱ-ի փոխնախագահ, Հորդանանի արքայազն Ալի բին Ալ Հուսեյնը, ՖԻՖԱ-ի նախկին գլխավոր քարտուղար Ժերոմ Շամպանը եւ Հոլանդիայի ֆուտբոլային միության նախագահ Միխայել վան Պրաագը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։