Հայ հրաձիգների արդյունքները՝ Մյունխենի մրցաշարում

17:12   30 հունվարի, 2015

Մյունխենում մեկնարկած հրաձգության մրցաշարին (IWK Hochbrueck 2015 Munich) Հայաստանից մասնակցում են երկրոդ հավաքականի մարզիկներ Հայկ Բաբայանը, Վրեժ Թորոյանը, Լիա Սահակյանը եւ հիմնական հավաքականից Սուսաննա Հովհաննիսյանը, Էլմիրա Կարապետյանը, Քրիստիան ու Իրինա Լաուերները՝ ՀՀՖ գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և երկրորդ մարզիչ Անդրանիկ Այվազյանի ղեկավարությամբ:

12-ամյա Հայկ Բաբայանն ու Վրեժ Թորոյանը մասնակցել են օդամղիչ հրացան, 10մ, 60 կրակոց վարժության մրցմանը: 66 մրցակցից Հայկ Բաբայանը 602,4 միավորով գրավել է 55-րդ տեղը, իսկ Վրեժ Թորոսյանը 596,0 միավորով 58-րդ տեղը: Այս մրցաշարը նրանց առաջին արտագնա մրցումն է:

Նույն վարժության մեծահասակների պայքարում 80 տղամարդկանցից Քրիստիան Լաուերը խոցել է 616,4 միավոր և գրավել 62-րդ տեղը:

Օդամղիչ հրացան, 10մ, 40 կրակոց երիտասարդ աղջիկների պայքարում 80 մրցակցից Սուսաննա Հովհաննիսյանը 40 կրակոցով խոցել է 410,0 միավոր և գրավել 38-րդ տեղը, իսկ 14-ամյա Լիա Սահակյանը 399,9 միավորով՝ 75-րդ տեղը:

Օդամղիչ ատրճանակ, 10մ, 40 կրակոց մեծահասակների պայքարում Էլմիրա Կարապետյանը խոցել է 378 միավոր և 56 մրցակցից գրավել 15-րդ տեղը:  Իրինա Լաուերը (Աղաջանյան) մայրանալուց մոտ մեկ տարի անց վերադառնում է մեծ սպորտ:

Մրցաշարը երկու մեկնարկով է, մարզիկները կկրկնեն վարժությունները, հաղորդում են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից: Մյունխենյան միջազգային մրցաշարը ուժեղագույններից է, որին մասնակցում է մոտ 700 հրաձիգ :



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։