«Արարատը» պարտվել է մարզահավաքի վերջին խաղում

15:37   30 հունվարի, 2015

Սոչիում ավարտվող ուսումնամարզական հավաքում «Արարատն» անցկացրել է երկրորդ ստուգողական հանդիպումը, որը վերջինն էր այս հավաքում: Հայկական ակումբը 0:3 հաշվով պարտվել է Ռուսական «Սախալինին», հայտնում է երեւանյան ակումբի կայքը:

Ռուսական թիմը կարողացել է երկու արագ գոլ խփել (6-րդ եւ 8-րդ րոպեներին), իսկ առաջին խաղակեսի վերջնամասում 11-մետրանոց հարվածով նրանք երրորդ անգամ են գրավել «Արարատի» դարպասը:

«Սախալինի» հետ խաղում «Արարատը» հանդես  է եկել հետեւյալ կազմով.

Արամ Հայրապետյան (Կարեն Իսրայելյան), Վահե Մարտիրոսյան (Գորիկ Խաչատրյան), Նագի Բոուրաս, Ալեքսանդր Վոլչկով, Ռաֆի Կայա (Սեյեդ Հոսեյն Հոսեյնի), Նիկոլաս Պրոեսման, Սաման Աղազամանի (Եվգենի Մորոզ, Մհեր Սահակյան), Կարլո Չուեկա (Ամիրի Շոեիբ), Բրայան դե լա Ֆուենտե, Վիկտոր Գարզա (Դավիթ Գրիգորյան), Ալեքսանդր Ռակիչ:

Հունվարի 31-ին, «Արարատը» կվերադառնա Երեւան:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։