«Բավարիան» հրաժարվել է Ռոյսին ձեռք բերելու մտքից

11:08   30 հունվարի, 2015

Մյունխենի «Բավարիայի» ղեկավարները որոշել են հրաժարվել Դորտմունդի «Բորուսիայի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Ռոյսին ձեռք բերելու մտքից, տեղեկացնում է Bild-ը:

Մյունխենյան ակումբի ղեկավարները նման որոշում են կայացրել գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մերժման պատճառով: Իսպանացի մասնագետը չի ցանկանում թիմում տեսնել Ռոյսին, քանի որ «Բավարիան» ունի նրա դիրքում խաղացող մի քանի ֆուտբոլիստներ: Բացի այդ, Ռոյսը հաճախ է ստանում վնասվածքներ:

Հիշեցնենք, որ 25-ամյա կիսապաշտպանին ցանկանում է ձեռք բերել նաեւ Մադրիդի «Ռեալը»: Ամռանը Ռոյսի կլաուզուլան կլինի 25 միլիոն եվրո եւ եվրոպական սուպերակումբները ցանկանում են օգտվել դրանից:

 





© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։