Մինո Ռայոլա. Մխիթարյանի տրանսֆերի հարցով առաջխաղացում կա

19:19   29 հունվարի, 2015

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան նշել է, որ ֆուտբոլիստը «Յուվենտուսում» կարող է փոխարինել ֆրանսիացի Պոլ Պոգբային: Իտալական ակումբի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրվում են եվրոպական մի քանի սուպերակումբներ:

«Եթե «Յուվենտուսը» որոշի վաճառել Պոգբային, ապա նրա տրանսֆերից ստացած գումարով կարող է ամրապնդել կազմը եւ պայքարել Չեմպիոների լիգայում հաղթելու համար: «Յուվենտուսի» նորեկներից կարող է լինել Հենրիխ Մխիթարյանը: Հայ ֆուտբոլիստի եւ «Բորուսիայի» միջեւ կապը թուլացել է: Նրա տրանսֆերի հարցով առաջխաղացում կա, սակայն «Բորուսիան» հրաժարվել է նրանից բաժանվել ձմռանը»,- Ռայոլայի խոսքը փոխանցում է ESPN-ն:

Հիշեցնենք, որ «Յուվենտուսը» հետաքրքրվում է Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով եւ հայ կիսապաշտպանն իտալական ակումբ կարող է տեղափոխվել ամռանը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։