«Չելսին» համաձայն է 35 միլիոն եվրո վճարել Կուադրադոյի համար

09:38   29 հունվարի, 2015

Լոնդոնի «Չելսին» համաձայն է 35 միլիոն եվրո վճարել իտալական «Ֆիորենտինայի» եւ Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խուան Կուադրադոյի համար, հաղորդում է Sky Sport Italia-ն:

26-ամյա ֆուտբոլիստն արդեն համաձայնել է անձնական պայմանագրի կետերն անգլիական ակումբի հետ: Կուադրադոն 2009-ից է հանդես գալիս Իտալիայի առաջնությունում: Նա հինգ տարվա պայմանագիր էր կնքել «Ուդինեզեի» հետ: 2012-ին նա վարձակալությամբ տեղափոխվեց «Ֆիորենտինա», որը նրա տրանսֆերը գնեց 2014թ. հունիսին՝ վճարելով 15 միլիոն եվրո:

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Կուադրադոն անցկացրել է 17 հանդիպում, խփել է 4 գնդակ, կատարել է 4 գոլային փոխանցում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։