Լուիշ Ֆիգուն կառաջադրվի ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում

21:32   28 հունվարի, 2015

«Ռեալի», «Բարսելոնայի», «Ինտերի», Պորտուգալիայի հավաքականի նախկին առաջատար խաղացող Լուիշ Ֆիգուն հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին:

«Ես հետեւում եմ, թե ինչպես է ընկնում ՖԻՖԱ-ի հեղինակությունը: Դա շարունակվում է արդեն մի քանի տարի: Այժմ ՖԻՖԱ-ն զուգորդվում է սկանդալների հետ: Ոչ մի դրական վերաբերմունք: Այս վիճակը պետք է փոխել: Ֆուտբոլն ավելիին է արժանի: Եվ ես չեմ կարող անտարբեր մնալ:

Ես զրուցել եմ ֆուտբոլում կարեւոր շատ մարդկանց հետ: Խաղացողները, մարզիչները, ակումբների նախագահները միակարծիք են, որ անհրաժեշտ են փոփոխություններ: Պետք է փոխել ղեկավարությունը, կառավարման համակարգը, ապահովել թափանցիկություն, համերաշխություն: Բլատերը ՖԻՖԱ-ն ղեկավարում է 1998 թվականից, այժմ ինձ համար հրաշալի մարտահրավեր է մարդկանց համոզել քվեարկել իմ օգտին, հավատալ ինձ»,- Ֆիգուի խոսքը մեջբերում է CNN-ը:

Լոնդոնի «Չելսիի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն աջակցությունն է հայտնել հայրենակցին.

«Ֆիգուի առաջադրումը հսկայական քայլ առաջ է ֆուտբոլի համար: Նրա բազմամյա կարիերան կապահովի ՖԻՖԱ-ի լավ ապագան: Նա կկենտրոնանա ֆուտբոլի զարգացման վրա եւ սերտորեն կհամագործակցի ֆեդերացիաների հետ»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։