Մոուրինյո. Իվանովիչի արյունոտված խաղակոշիկը օրինակ է «Չելսիի» պատանի ֆուտբոլիստների համար (ֆոտո)

16:48   28 հունվարի, 2015

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Անգլիական լիգայի Գավաթի կիսաեզրափակիչի «Լիվերպուլի» հետ պատասխան խաղից հետո առաջարկել է պաշտպան Բրանիսլավ Իվանովիչի արյունոտված խաղակոշիկը դարձնել «Չելսիի» ակադեմիայի թանգարանի ցուցանմուշ:

«Բոլոր ֆուտբոլիստները տվեցին բոլոր ուժերը: Իվանովիչի խաղակոշիկը պետք է ներկայացվի ակումբի ակադեմիայի թանգարանում, որպեսզի «Չելսիի» պատանի ֆուտբոլիստներ տեսնեն, որ այն արյունոտված է: Այն օրինակ կլինի, թե ինչպես պետք է նվիրվել խաղին»,- Մոուրինյոյի խոսքը փոխանցում է «Չելսիի» կայքը:

Հիշեցնենք, որ «Չելսին» լրացուցիչ ժամանակում հաղթել է 1:0 հաշվով: Միակ գոլը խփել է սերբ պաշտպան Իվանովիչը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։