Դե Խեան երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ

13:23   28 հունվարի, 2015

«Մանչեսթեր Յունայթեդը» երկարաձգել է պայմանագիրը իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեայի հետ, տեղեկացնում է SportMediaset-ը:

24-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն անգլիական ակումբի հետ ավարտվելու է 2016-ին, իսկ նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2020-ը: Ենթադրվում է, որ Դե Խեայի շաբաթական աշխատավարձը 140 հազար ֆունտ ստերլինգ է:

Դե Խեան 2011-ին է  17.8 միլիոն ֆունտ ստերլինգով Մադրիդի «Աթլետիկոյից» տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Անգլիայի ընթացիկ առաջնությունում իսպանացին մասնակցել է 22 խաղի եւ բաց թողել 21 գոլ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։