Կլոպը կարող է աշխատել Իսպանիայի առաջնությունում

10:26   27 հունվարի, 2015

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարող է աշխատել Իսպանիայի առաջնությունում, գրում է A Bola-ն:

47-ամյա մասնագետի ծառայություններով հետաքրքրված է Բիլբաոյի «Աթլետիկը»: Իսպանական ակումբի փոխնախագահ Գարսիա Մակուան մտադիր է թեկնածությունն առաջադրել ակումբի նախագահական ընտրություններում, որը կկայանա մարտի 27-ին: Նախագահ ընտրվելու դեպքում Մակուան խոստացել է թիմ հրավիրել գերմանացի մասնագետին:

Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնության 17 տուրերից հետո «Բորուսիան» 15 միավորով նախավերջին տեղում է:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։