Մոսկվայի «Սպարտակի» խնդիրը փոխվել է

21:01   26 հունվարի, 2015

Մոսկվայի «Սպարտակի» սեփականատեր Լեոնիդ Ֆեդունը Ռուսաստանի առաջնության երկրորդ շրջանի մեկնարկից առաջ մարզչական շտաբին եւ ֆուտբոլիստներին ներկայացրել է նվազագույն առաջադրանքը՝ 5-րդ տեղից ոչ վատ արդյունք, հաղորդում է izvestia-ն:

Առաջադրանքը չկատարելու դեպքում, թիմի շվեյցարացի գլխավոր մարզիչ Մուրատ Յակինին կարող է սպառնալ պաշտոնանկություն:

Յակինի նշանակման ժամանակ խնդիր էր դրվում դառնալ չեմպիոն կամ փոխչեմպիոն, ինչը կտար Չեմպիոնների լիգայի ուղեգիր: Սակայն տնտեսական ճգնաժամի հետեւանքով «Սպարտակը» չի կարող կատարել Յակինի խնդրանքը եւ ուժեղացնել կազմը: Ակումբի տնօրենների խորհուրդն ընդունել է, որ առանց նոր ձեռքբերումների մրցանակային տեղ գրավելը բարդ կլինի: 5-րդ տեղը չի տալիս նաեւ Եվրոպայի լիգայի ուղեգիր:

Առաջին շրջանից հետո «Սպարտակը» 29 միավորով 6-րդ տեղում է եւ մեկ միավոր է զիջում 5-րդ տեղում ընթացող «Լոկոմոտիվին»: 31 միավոր ունի «Կրասնոդարը», 32 միավոր՝ «Դինամոն», 34 միավոր՝ ԲԿՄԱ-ն: Առաջատարը «Զենիթն» է՝ 41 միավոր:

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։