Մատս Հումելսը՝ Պրեմյեր լիգայում կարիերան շարունակելու մասին

15:32   26 հունվարի, 2015

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Գերմանիայի հավաքականի ավագ Մատս Հումելսը մեկնաբանել է Պրեմյեր լիգայում կարիերան շարունակելու լուրերը:

«Սա առաջին դեպքը չէ, որ ֆուտբոլիստների տեղափոխության մասին լինում են նման տեղեկություններ: Անկախ այդ լուրերից, դեռ «Բորուսիայում» եմ: Ցանկանում եմ ակումբիս օգնել հնարավորինս շուտ դուրս գալ ճգնաժամից:

Կմնա՞մ թիմում, եթե ձեռք չբերենք Չեմպիոնների լիգայում խաղալու իրավունք: Այժմ չեմ մտածում այդ մասին: Կենտրոնացած եմ Լեւերկուզենի «Բայերի» հետ առաջիկա հանդիպման վրա: Մեր հիմնական խնդիրն է դուրս գալ վտանգավոր գոտուց: Մնացածն այլեւս չի հետաքրքրում ինձ»,- Հումելսի խոսքը փոխանցում է Bild-ը:

Հիշեցնենք, որ պաշտպանի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Արսենալը» եւ «Մանչեսթեր Յունայթեդը»: «Բորուսիան» Գերմանիայի առաջնության 17 տուրերից հետո 15 միավորով նախավերջին տեղում է: 18-րդ տուրում Յուրգեն Կլոպի թիմը հունվարի 31-ին կմրցի «Բայերի» հետ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։