«Ռոման» բաց է թողնում «Յուվենտուսին»

01:40   26 հունվարի, 2015

«Ֆիորենտինա» - «Ռոմա» խաղով ավարտվեց իտալական A Սերիայի 20-րդ տուրի երկրորդ խաղային օրը: Ֆլորենցիայում գրանցվեց 1:1 հաշիվը: 

Գերմանացի հարձակվող Մարիո Գոմեսի գոլի շնորհիվ դաշտի տերերն առաջին խաղակեսում առաջ անցան հաշվի մեջ, սակայն ընդմիջումից հետո «Ֆիորենտինայի» նախկին կիսապաշտպան Ադեմ Լյայիչը «Ռոմային» փրկեց պարտությունից:

Երկրորդ տեղում գտնվող «Ռոման» արդեն 7 միավոր է հետ մնում առաջատար Թուրինի «Յուվենտուսից», իսկ «Ֆիորենտինան» 6-րդն է:

Իտալիայի առաջնություն, 20-րդ տուր

«Ֆիորենտինա» - «Ռոմա»՝ 1:1

Մարիո Գոմես, 19 – Ադեմ Լյայիչ, 47



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։