Ֆերնանդո Մորյենտեսը վերսկսեց կարիերան

00:50   26 հունվարի, 2015

Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ֆերնանդո Մորյենտեսը վերսկսել է ֆուտբոլային կարիերան:

38-ամյա ֆուտբոլիստը հունվարի 26-ին նորամուտն է նշել «Սանտա Անա» սիրողական ակումբում, որը հանդես է գալիս Իսպանիայի 6-րդ դիվիզիոնում: Մորյենտեսը խաղադաշտ է դուրս եկել իր սիրելի 9 համարի մարզաշապիկով, սակայն, խաղալով 45 րոպե, չի կարողացել դառնալ գոլի հեղինակ, հայտնում է Marca-ն: 

Ֆերնանդո Մորյենտեսը կարերիան ավարտել էր 2010-ին: Արքայական ակումբից բացի, նա հանդես է եկել նաեւ իսպանական «Ալբասետեում», «Սարագոսայում», «Վալենսիայում», անգլիական «Լիվերպուլում», ֆրանսիական «Մարսելում» եւ «Մոնակոյում»: Իսպանիայի հավաքականի կազմում հարձակվողն անցկացրել է 47 խաղ՝ խփելով 27 գոլ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։