Անգլիայի Գավաթ. «Արսենալը» 1/8 եզրափակիչում է

22:33   25 հունվարի, 2015

Ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Արսենալը» 3:2 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Բրայթոնի» նկատմամբ եւ դուրս եկավ հաջորդ փուլ: Լոնդոնցիներից գոլի հեղինակ դարձավ նաեւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մեսութ Օզիլը, ով վերջերս է ապաքինվել վնասվածքից:

Հիշեցնենք, որ Լոնդոնի «Չելսին» եւ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» չէին կարողացել հաղթահարել 1/16 եզրափակիչի արգելքը՝ լքելով պայքարը: 1/8 եզրափակիչի զույգերը որոշվելու են վիճակահանությամբ:

Անգլիայի Գավաթ, 1/16 եզրափակիչ

«Բրայթոն» - «Արսենալ»՝ 2:3

Քրիս Օ՛Գրադի, 50, Սեմ Բալդոկ, 75 – Թեո Ուոլքոտ, 2, Մեսութ Օզիլ, 24, Տոմաշ Ռոսիցկի, 59

«Բրիստոլ Սիթի» - «Վեստ Հեմ»՝ 0:1

Դիաֆրա Սախո, 82



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։