Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» մրցակցի խաղադաշտում 6:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Էլչեի» նկատմամբ:
Խաղի հաշիվը 35-րդ րեպեին բացեց «Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Խերարդ Պիկեն, ով խփեց առաջին խաղակեսի միակ գոլը: Ընդմիջումից հետո «Էլչեն» մնաց 10 ֆուտբոլիստներով, ինչի հետեւանքով բաց թողեց եւս 5 գոլ: Արգենտինացի Լիոնել Մեսին ու բրազիլացի Նեյմարը ձեւակերպեցին դուբլ, իսկ խաղի վերջակետը դրեց իսպանացի Պեդրոն: Մեսին Պրիմերայում գոլերի քանակը հացրեց 21-ի եւ արդեն 7 գնդակ է զիջում ռմբարկուների ցուցակը գլխավորող Կրիշտիանու Ռոնալդուին:
Երկրորդ տեղում գտնվող «Բարսելոնան» շարունակում է մեկ միավոր զիջել առաջատար Մադրիդի «Ռեալին», որը մեկ խաղ էլ պակաս է անցկացրել:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» ու «Էլչեն» վերջերս հանդիպել էին նաեւ Իսպանիայի Գավաթում, որի 1/8 եզրափակիչի 2 խաղերում կատալոնացիներն առավելության էին հասել 9:0 հաշվով (5:0, 4:0):
Իսպանիայի առաջություն, 20-րդ տուր
«Էլչե» - «Բարսելոնա»՝ 0:6
Խերարդ Պիկե, 35, Լիոնել Մեսի, 55 (11մ.), 88, Նեյմար, 69, 71, Պեդրո, 90+3
Հեռացումներ՝ Ֆայցալ Ֆաժր, 57 («Էլչե»)
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։