Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի առաջնության առաջին օրվա չեմպիոնները

20:01   24 հունվարի, 2015

Վանաձորում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության առաջին օրը չեմպիոններ որոշվեցին 4 քաշային կարգերում:

59 կգ  քաշային կարգում Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճեց Ռոման Ամոյանը, ով եզրափակիչում պարտության մատնեց Արթուր Մկրտչյանին:

71 կգ քաշային կարգում անգերազանցելի էր Վարշամ Բորանյանը, ով եզրափակչում հաղթեց աշխարհի գործող չեմպիոն Արթուր Ալեքսանյանի ավագ եղբորը՝ Ռաֆիկ Ալեքսանյանին:

80 կգ քաշային կարգի ոսկե մեդալի համար գոտեմարտում Հրաչ Հովհաննիսյանը ուժեղ գտնվեց Էդգար Սարգսյանից:

Արթուր Ալեքսանյանը չմասնակցեց 98 կգ քաշային կարգի մրցաշարին, որում բոլորից ուժեղ գտնվեց Վահե Սիմոնյանը: Չեմպիոնական գոտեմարտում Սիմոնյանը պարտության մատնեց Սարգիս Տոնոյանին, փոխանցում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից:

Լուսանկարում՝ Ռոման Ամոյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։