«Ռեալն» արագ գոլ բաց թողեց Ռոնալդուի 600-րդ խաղում

19:22   24 հունվարի, 2015

Մադրիդի «Ռեալն» արագ գոլ բաց թողեց «Կորդոբայի» դեմ ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի խաղում: Հանդիպման երկրորդ րոպեին Արքայական ակումբի դարպասին նշանակվեց 11 մետրանոց, որն անվրեպ իրացրեց դաշտի տերերի ալժիրցի հարձակվող Նաբիլ Ղիլասը:

Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Ռեալի» մեկնարկային կազմում է եւ անցկացնում է ակումբային կարիերայի 600-րդ խաղը: «Ոսկե գնդակի» եռակի դափնեկիրը Լիսաբոնի «Սպորտինգում» անցկացրել է 31 խաղ (5 գոլ,) անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»՝ 292 (118 գոլ), իսկ «Ռեալում»՝ 276 (288 գոլ): Կորդոբայում ընթանում է առաջին խաղակեսը: Կարլո Անչելոտիի թիմը պարտվում է նվազագույն հաշվով:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։