Վեյկ Ան Զեե. Լեւոն Արոնյանի մրցակիցը հետնապահն է

09:58   20 հունվարի, 2015

Վեյկ Ան Զեեում ընթացող Tata Steel Chess շախմատային սուպերմրցաշարում հանգստյան օրվանից հետո հունվարի 20-ին տեղի կունենա 9-րդ տուրը:

Լեւոն Արոնյանը սպիտակներով կխաղա վրացի Բահադուր Ջոբավայի հետ: 8 տուրերում Հայաստանի հավաքականի առաջատարը կրել է 2 պարտություն, 6 պարտիա ավարտել է ոչ ոքի եւ 3 միավորով 10-րդ տեղում է: Ջոբավան 1.5 միավորով հետնապահն է:

Tata Steel Chess-2015, 9-րդ տուր   

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Բահադուր Ջոբավա (Վրաստան)

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան)

Ֆաբիանո Կարուանա (Իտալիա) - Հոու Յիֆան (Չինաստան)

Իվան Շարիչ (Խորվաթիա) - Լյուկ վան Վելի (Հոլանդիա)

Անիշ Գիրի (Հոլանդիա) - Դին Լիրեն (Չինաստան)

Ուեսլի Սո (ԱՄՆ) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)

Ռադոսլավ Վոյտաշեկ (Լեհաստան) - Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։