Յուրա Մովսիսյանը՝ Ռուսաստանի ամենաուժեղ հարված ունեցող ֆուտբոլիստների թվում

15:40   22 դեկտեմբերի, 2014

Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը «Чемпионат.com»-ի վարկածով Ռուսաստանի առաջնության ամենաուժեղ հարված ունեցող ֆուտբոլիստների տասնյակում է: Մովսիսյանը 7-րդն է այդ ցուցակում, որը գլխավորում է պետերբուրգյան «Զենիթի» ու Բրազիլիայի հավաքականի հարձակվող Հալկը:

«Ընթացիկ առաջնությունում դեռ չենք տեսել, թե ինչպես է կրակում «Սպարտակի» հարձակվողի թնդանոթը: Մովսիսյանը երկար ժամանակ վերականգնվում էր վնասվածքից եւ միայն 11-րդ տուրում վերադարձավ խաղադաշտ եւ շատ շուտ հայտնվեց թիմի մեկնարկային կազմում:

Յուրան խփել է ընդամենը մեկ գոլ, որը եղել է ոչ թե նրա հզոր հարվածի արդյունքում, այլ Ալեքսանդր Ֆիլիմոնովի կոպիտ սխալի եւ անդրադարձի պատճառով: Այնուամենայնիվ, Մովսիսյանի հարվածային ուժի մասին Ռուսաստանի առաջնության դարպասապահներից ոչ մեկին պատմելու կարիք չկա: Շատերը դա զգացել են սեփական մաշկի վրա»,- գրում կայքը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։