«Լիոնը» խփեց 5 գոլ եւ շրջանցեց ՊՍԺ-ին

02:00   22 դեկտեմբերի, 2014

«Լիոնը» տարին ավարտեց հաղթանակով՝ ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնությունում բարձրանալով երկրորդ տեղ: Տարեվերջյան 19-րդ տուրում լիոնցիները մրցակցի խաղադաշտում 5 անպատասխան գնդակ ուղարկեցին «Բորդոյի» դարպասը:

«Լիոնը» շրջանցեց ՊՍԺ-ին եւ 39 միավորով բարձրացավ երկրորդ տեղ: Առաջատար «Մարսելն» ունի 41 միավոր, իսկ փարիզեցիները՝ 38:

Ֆրանսիայի առաջնություն, 19-րդ տուր

«Բորդո» - «Լիոն»՝ 0:5

Ալեքսանդր Լակազեթ, 39, 90, Կորենտին Տոլիսո, 59, Նաբիլ Ֆեկիր, 81, Ջորդան Ֆերի, 81

Հեռացում՝ Նիկոլաս Պոլոիս, 65 («Բորդո»)

«Սենտ Էթյեն» - «Էվիան»՝ 3:0

Մաքս Գրադել, 1, Ռիկի վան Վոլֆսվինկել, 20, Ռոմեյն Համումա, 65



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։