Վարդան Մինասյանի թիմը 6:0 հաշվով հաղթել է թուրքական ակումբին

22:06   21 դեկտեմբերի, 2014

Անթալիայում հավաք անցկացնող ղազախական «Տոբոլը» ստուգողական խաղում 6:0 հաշվով հաղթել է թուրքական «Մուրատփաշա» ակումբին: Խաղից հետո «Տոբոլի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կիսվել է տպավորություններով:

«Մեզ մոտ ֆունկցիոնալ պատրաստվածության շրջան է: Գլխավորը լավ աշխատելն է: Երեւում է, որ տեխնիկական ու տակտիկական որակները նվազել են: Դրանք պետք է վերականգնել: Ցավոք, որոշ ֆուտբոլիստներ վնասվածք ստացան այս խաղում եւ չեն շարունակի աշխատանքը: Մյուսների հետ ամեն բան նորմալ է:

Այս խաղը ցուցանիշ չէ մեզ համար: Որոշ հատուկ բաների վրա ուշադրություն դարձնում եմ, բայց հասկանում եմ, որ սա մեր առաջին խաղն է: Արդյունքին չեմ նայում»,- Մինասյանի խոսքը մեջբերում է «Տոբոլի» կայքը:

Հիշեցնենք, որ Թուրքիայում Վարդան Մինասյանի թիմին է միացել նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը: «Տոբոլի» հաջորդ ստուգողական խաղը կայանալու է դոկտեմբերի 26-ին, իսկ մրցակիցը դեռ հայտնի չէ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։