ՊՍԺ-ն շարունակում է միավորներ կորցնել

21:53   20 դեկտեմբերի, 2014

Փարիզյան ՊՍԺ-ն շարունակում է միավորներ կորցնել ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնությունում, որում առաջին պարտությունը կրել էր դեկտեմբերի 14-ին կայացած 18-րդ տուրում: «Լիգա-1»-ի 19-րդ տուրում Լորան Բլանի թիմը չկարողացավ տանն առավելության հասնել «Մոնպելյեի» նկատմամբ: Փազրիզում գրանցվեց 0:0 հաշիվը:

ՊՍԺ-ն հավասարվեց առաջատար «Մարսելին», որը մեկ խաղ պակաս է անցկացրել եւ այս տուրում ընդունելու է «Լիլին»:

Ֆրանսիայի առաջնություն, 19-րդ տուր

ՊՍԺ – «Մոնպելյե»՝ 0:0



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։