Պրիմերա. Սուարեսի առաջին գոլը, «Բարսելոնայի» տարեվերջյան հաղթանակը

20:49   20 դեկտեմբերի, 2014

Իսպանական Պրիմերայի 16-րդ տուրում «Բարսելոնան» տանը 5:0 հաշվով պարտության մատնեց «Կորդոբային»՝ տարին ավարտելով հաղթանակով:

Խաղի հաշիվը բացեց իսպանացի հարձակվող Պեդրոն, ով խփեց առաջին խաղակեսի միակ գոլը: Կատալոնացիների առավելությունն ընդմիջումից 8 րոպե անց կրկնապատկեց Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը, ով բացեց իր գոլերի հաշիվն Իսպանիայի առաջնությունում: «Բարսելոնան» նկատելի առավելություն ուներ ամբողջ խաղի ընթացքում, իսկ վերջնամասում խփեց եւս 3 գոլ: Իսպանացի պաշտպան Խերարդ Պիկեի գոլին հաջորդեց Պրիմերայի պատմության լավագույն ռմբարկու Լիոնել Մեսիի դուբլը:

Լուիս Էնրիկեի թիմը մեկ միավոր է զիջում առաջատար Մադրիդի «Ռեալին», որը Մարոկկոյում ավարտին մոտեցող աշխարհի ակումբային առաջնության պատճառով բաց է թողնում այս տուրը: Պրիմերայում «Բարսելոնան» հաջորդ խաղը կանցկացնի 2015-ի հունվարի 4-ին՝ հյուրընկալվելով «Ռեալ Սոսյեդադին»:

Իսպանիայի առաջնություն, 16-րդ տուր

«Բարսելոնա» - «Կորդոբա»՝ 5:0

Պեդրո, 2, Լուիս Սուարես, 53, Խերարդ Պիկե, 80, Լիոնել Մեսի, 82, 90+2



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։