IFFHS-ը լավագույն ռմբարկուի եւ փլեյմեյքերի մրցանակները հանձնել է Մեսիին եւ Ինյեստային (ֆոտո)

10:25   20 դեկտեմբերի, 2014

Ֆուտբոլային պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) փոխնախագահ Ռոբերտ Լեյսն այցելել է Կատալոնիա եւ մրցանակներ հանձնել «Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Լիոնել Մեսիին եւ Անդրես Ինյեստային, տեղեկացնում է ակումբի կայքը:

Ինյեստան ճանաչվել է 2013-ի լավագույն փլեյմեյքեր, իսկ արգենտինացի Մեսին՝ եվրոպական լավագույն առաջնությունների գլխավոր ռմբարկու: 27-ամյա հարձակվողը 32 խաղում դարձել է 46 գոլի հեղինակ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։