«Բավարիան» պատրաստ է երկարաձգել պայմանագիրը Գվարդիոլայի հետ

14:19   19 դեկտեմբերի, 2014

Մյունխենի «Բավարիան» ցանկանում է երկարաձգել պայմանագիրն իսպանացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ, սակայն մասնագետն առայժմ չի տվել դրական պատասխան: Այս մասին հայտարարել է գերմանական ակումբի նախագահ Կարլ Հոպֆները:

«Ցանկանում ենք երկարաձգել Գվարդիոլայի հետ պայմանագրի ժամկետը: Ես եւ Ռումենիգեն հույս ունենք, որ այդ հարցով շուտով կլինեն հստակ քայլեր: Մասնագետն առայժմ չի տվել համաձայնությունը: «Բավարիայի» համար ընդունելի է Գվարդիոլայի ցանկացած որոշում: Անգամ, եթե նա ցանկանա պայմանագիրը երկարաձգել միայն մեկ տարով»,- Հոպֆների խոսքը փոխանցում է Sport1-ը:

Գվարդիոլայի պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվելու է 2016-ի ամռանը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։