Պերես. Մոուրինյոյի գլխավորությամբ «Ռեալը» քայլ առաջ կատարեց

18:49   18 դեկտեմբերի, 2014

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը նշել է, որ թիմի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեծ դեր է խաղացել Արքայական ակումբի առաջընթացի մեջ։

«Մենք հարգում ենք մեր ակումբում աշխատած բոլոր մարդկանց։ Մոուրինյոյի գլխավորությամբ «Ռեալը» քայլ առաջ կատարեց։ 2009 թվականին մենք նույնիսկ Չեմպիոնների լիգայի ուղեգիր չնվաճեցինք։ Նրա գլխավորությամբ թիմը երեք տարվա ընթացում մեծ առաջընթաց ունեցավ։

Նա ճիշտ մոտեցում էր ցուցաբերում։ Նրա համար ամենակարեւորը հաղթանակն էր եւ շատ լավ էր կազմակերպում թիմի պաշտպանությունը»,- Պերեսի խոսքն է մեջբերում Cadena Ser-ը։

Հիշեցնենք, որ Մոուրինյոյի գլխավորությամբ «Ռեալը» հաղթել է Իսպանիայի առաջնությունում, դարձել է Իսպանիայի գավաթակիր եւ Սուպերգավաթակիր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։