ՀԱՕԿ. Արթուր Ալեքսանյանն՝ «Ազնվագույն մարզիկի» առաջին դափնեկիր

18:14   18 դեկտեմբերի, 2014

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն սահմանել է նոր մրցանակ՝ «Ազնվագույն մարզիկ»։ Պահանջներն են՝  բոլորից  շատ դոպինգ ստուգման ենթարկվածը՝ բացասական արդյունքով (մաքուր վիճակ), ժամանակին իր գտնվելու վայրի մասին հայտնած, հակադոպինգային կազմակերպության հետ ամենաշատ կապ ստեղծողը, դոպինգի վնասակար ազդեցության մասին տարածողը։ 

2014-ին Հայաստանում սահմանված է ՅՈւՆԵՍԿՕ-ի հատկացված դրամաշնորհով ՀԱՕԿ-ի փոխանցիկ գավաթը եւ Հայաստանի հակադոպինգային կազմակերպության անվանական մրցանակը:

ՀԱՕԿ-ի հակադոպինգային բաժնի ղեկավար, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանի գլխավորած հանձնաժողովը մրցանակները շնորհել է  այս մրցաշրջանում Հայաստանի լավագույն մարզիկ ճանաչված, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, գյուրմրեցի Արթուր Աեքսանյանին, հայտնում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։