Չավին՝ Գվարդիոլայի հետքերով

18:57   17 դեկտեմբերի, 2014

«Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Չավին չի բացառել, որ ապագայում կգլխավորի կատալոնական ակումբը՝ հետեւելով իր նախկին թիմակից Խոսեպ Գվարդիոլայի օրինակին։  

«Հուսով եմ՝ կկարողանամ հետեւել Խոսեպ Գվարդիոլայի օրինակին։ Ակնհայտ է, որ կարիերաս մոտենում է ավարտին։ Զգում եմ, որ ավելի բարդ եմ վերականգնվում։ Այլեւս այն մարզավիճակում չեմ, որպեսզի խաղամ ամեն օր։ Երբ սկսում էի կարիերաս, բոլորն ասում էին, որ հերոսանալու եմ․ դա բարդ էր։ Ցանկանում եմ չդավաճանել ինքս ինձ, իսկ բոլորն ինձ համարում են նոր Գվարդիոլա»,- Չավիի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ 34-ամյա իսպանացին ամբողջ կարիերան անցկացրել է «Բարսելոնայում»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։