«Արարատը» նոր դարպասապահ ունի

13:57   17 դեկտեմբերի, 2014

«Արարատը» պայմանագիր է ստորագրել 28-ամյա դարպասապահ Արամ Հայրապետյանի հետ, տեղեկացնում է ակումբի կայքը: Հայաստանի Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության աշնանային հատվածում 192 սմ հասակ ունեցող Հայրապետյանը պաշտպանում էր Երեւանի «Բանանցի» դարպասը:

Նախկինում փորձառու դարպասապահը հանդես է եկել Ռուսաստանի «Սոչի-04», «Կուզբաս» եւ «Սմենա» թիմերի կազմերում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։