«Բավարիայի» հաղթանակը, Ռոբենի 100-րդ գոլը

01:00   17 դեկտեմբերի, 2014

Գերմանիայի առաջնության 16-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» սեփական խաղադաշտում 2:0 հաշվով հաղթեց «Ֆրայբուրգին»: 41-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Արյեն Ռոբենը՝ մյունխենյան ակումբում խփելով 100-րդ գոլը:

«Բավարիան» Բուդեսլիգայում հաղթեց 7-րդ անընդմեջ խաղում եւ Խոսեպ Գվարդիոլայի թիմը 42 միավորով առաջին տեղում է:

Գերմանիայի առաջնություն, 16-րդ տուր

«Բավարիա» - «Ֆրայբուրգ»՝ 2:0

Արյեն Ռոբեն, 41, Թոմաս Մյուլեր, 48

«Քյոլն» - «Մայնց»՝ 0:0

«Համբուրգ» - «Շտուտգարտ»՝ 0:1

Ֆլորիան Կլեյն, 42

Հեռացում՝ Գեորգ Նիեդերմեյեր, 53 («Շտուտգարտ»)

«Հանովեր» - «Աուգսբուրգ»՝ 2:0

Սալիֆ Սանե, 20, Խոսելու, 50 (11 մետրանոց)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։