ՊՍԺ-ի անսպասելի պարտությունը

21:51   14 դեկտեմբերի, 2014

Փարիզյան ՊՍԺ-ն ֆուտբոլի Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում առաջին պարտությունը կրեց դեկտեմբերի 14-ին: «Լիգա-1»-ի 18-րդ տուրում Լորան Բլանի թիմը մրցակցի խաղադաշտում նվազագույն հաշվով պարտվեց «Գենգամին»: Փարիզեցիները գոլ բաց թողեցին սկզբնամասում, իսկ մնացած ժամանակահատվածում չկարողացան օգտագործել խաղային ու տարածքային նկատելի առավելությունը:

Այսպիսով, Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում անպարտելի թիմ չմնաց: ՊՍԺ-ն շարունակում է 1 միավոր զիջել առաջատար «Մարսելին», որն այս տուրում հյուրընկալվելու է «Մոնակոյին»:

Ֆրանսիայի առաջնություն, 18-րդ տուր

«Գենգամ» - ՊՍԺ՝ 1:0

Ժերեմի Պիեդ, 11

«Լիլ» - «Թուլուզ»՝ 3:0

Ջիբրիլ Սիդիբե, 7, Ռայան Մենդես, 50, Նոլան Ռու, 70

Հեռացում՝ Մասիմ Սպանո, 1 («Թուլուզ»)

«Նիցա» - «Սենտ Էթյեն»՝ 0:0

Հեռացումներ՝ Կարլոս Էդուարդո, 36 – Իսմայել Դիոմանդե, 34



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։