«Խետաֆեն» դիմակայեց «Բարսելոնային»

20:49   13 դեկտեմբերի, 2014

Իսպանական Պրիմերայի 15-րդ տուրում առաջատար Մադրիդի «Ռեալին» հետապնդող «Բարսելոնան» չկարողացավ առավելության հասնել 12-րդ տեղում գտնվող «Խետաֆեի» նկատմամբ: Ամբողջ խաղի ընթացքում կատալոնացիներն ունեին հսկայական տարածքային առավելություն, սակայն, ստեղծելով մի շարք գոլային պահեր, չկարողացան գրավել դաշտի տերերի դարպասը: Խետաֆեում գրանցվեց 0:0 հաշիվը:

Լուիս Էնրիկեի թիմը 35 միավորով երկրորդն է եւ արդեն 4 միավոր է հետ մնում Արքայական ակումբից:

Իսպանիայի առաջնություն, 15-րդ տուր

«Խետաֆե» - «Բարսելոնա»՝ 0:0



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։