ՊՍՎ-ն դուրս եկավ Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ

22:36   28 նոյեմբերի, 2014

Հոլանդական «ՊՍՎ Էյդհովենը» նվաճեց ֆուտբոլի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի ուղեգիր: Հորդառատ անձրեւի պատճառով նոյեմբերի 28-ին Պորտուգալիայի Էշտորիլ քաղաքում անավարտ մնացած հանդիպումը նոյեմբերի 29-ին ավարտվեց 3:3 հաշվով:

Հանդիպումը դադարեցվել էր առաջին խաղակեսից հետո: 3:2 հաշվով հաղթում էր «Էշտորիլը»:

Նոյեմբերի 29-ին կայացած երկրորդ խաղակեսում Ժորժինյո Վեյնալդումի խփած գոլի շնորհիվ Էյնդհովենի թիմը հանդիպումն ավարտել է 3:3 հաշվով եւ վաստակած միավորի շնորհիվ E խմբում ապահովել է փլեյ-օֆֆի ուղեգիր: Այս խմբում առաջին ուղեգիրը նվաճել էր Մոսկվայի «Դինամոն»:

Եվրոպայի լիգա, E խումբ, 5-րդ տուր

«Էշտորիլ» - «ՊՍՎ Էյնդհովեն»՝ 3:3

Տոշե, 12, Կուկա, 30, Ամադու, 39 - Դեպայ, 6, Նարսինգ, 14, Վեյնալդում, 82



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։