Կլոպ. Կասկած չկա, որ իմ տղաները կարող են ցուցադրել լավագույն ֆուտբոլը

21:44   28 նոյեմբերի, 2014

Մեր իրադրությանը պետք է ինքնաքննադատաբար վերաբերվենք, ասել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ Բունդեսլիգայի 13-րդ տուրի հանդիպմանը նվիրված մամուլի ասուլիսում:

«Մատս Հումելսը վերսկսել է մարզումները եւ ինտենսիվ աշխատում է, սակայն նրա մասնակցությունը «Այնտրախտի» հետ հանդիպմանը դեռ հարցականի տակ է: «Արսենալի» դեմ խաղից հետո որոշակի խնդիրներ ունի Բենդերը: Նրա մասնակցությունը եւս դեռ որոշված չէ:

Այժմ մենք մեծ մարտահրավեր ենք ընդունել: Մեր դրությանը պետք է մոտենալ ինքնաքննադատաբար: Կարեւոր է չկորցնել լավատեսությունը: Կասկած չկա, որ իմ տղաները կարող են ցուցադրել լավագույն ֆուտբոլը: Շնորհակալ ենք երկրպագուներին համբերության համար: Բնական է, որ նրանք դժգոհ են: Բայց մենք վստահ ենք, որ կկարողանանք կարգավորել վիճակը: Պետք է պատասխանատվություն վերցնենք եւ ավելի հաճախ զրուցենք ֆուտբոլիստների հետ խնդիրների մասին»,- Կլոպի խոսքը մեջբերում է sport1.de-ն:

«Այնտրախտ Ֆ.» - «Բորուսիա Դ.» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 30-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:30-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։