Հայաստանի վետերանների թիմի հաղթանակները՝ Ռուսաստանում

20:27   28 նոյեմբերի, 2014

Ռուսաստանի Կիսլովոդսկ քաղաքում մեկնարկել է բասկետբոլի վետերանների միջազգային մրցաշար, որին մասնակցում է նաեւ Հայաստանի հավաքականը: Մրցաշարին մասնակցում է 10 թիմ:

Հայաստանի հավաքականն արդեն անցկացրել է երկու հանդիպում եւ տարել է նույնքան հաղթանակ՝  61:33 հաշվով Տագանոգ քաղաքի վետերանների հավաքականի եւ 57-30 հաշվով՝ Աբխազիայի հավաքականի նկատմամբ, հաղորդում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։