«Բարսելոնան» կդիմի ՖԻՖԱ-ին

18:21   28 նոյեմբերի, 2014

Վնասվածք ստացած պաշտպան Թոմաս Վերմալենի փոխարեն նոր խաղացողի ձեռք բերելու թույլտվություն ստանալու խնդրանքով «Բարսելոնան» կդիմի Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիային, հաղորդում է El Mundo Deportivo-ն:

Միջազգային տրանսֆերների ժամանակ թույլ տված խախտումների պատճառով կատալոնական ակումբին արգելված է երկու տրանսֆերային պատուհանների ժամանակ գնել նոր ֆուտբոլիստների: Սակայն կանոնադրության կետերից մեկը թույլ է տալիս փոխարինել վնասվածք ստացած խաղացողի: Դեկտեմբերի 5-ին Մարզական վճռաբեկ դատարանը կքննարկի «Բարսելոնայի» բողոքարկումը:

29-ամյա բելգիացի Վերմալենը ազդրի վնասվածք ունի եւ առաջիկայում կվիրահատվի: Նա բաց կթողնի մինչեւ հինգ ամիս:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։