Կլոպ. «Բորուսիայում» ծանրագույն վիճակ է, որը հնարավոր չէ կարգավորել մեկ գիշերում

11:09   27 նոյեմբերի, 2014

Լավ է, որ այս խաղում մեր ֆուտբոլիստներից ոչ ոք վնասվածք չստացավ, ասել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրում Լոնդոնի «Արսենալից» կրած 0:2 հաշվով պարտությունից հետո:

«Լավ թիմ է «Արսենալը»: Նրանք գերազանց խաղացին եւ արժանի էին այս հաղթանակին: Մեզ համար լավ է, որ այսօր գոնե մեր ֆուտբոլիստներից ոչ ոք չստացավ վնասվածք: Լավ է, որ մենք ապահովել ենք տեղը փլեյ-օֆֆում:

Մեր թիմում այժմ ծանրագույն իրավիճակ է, որը հնարավոր չէ կարգավորել մեկ գիշերում»,- Յուրգեն Կլոպի խոսքը մեջբերում է Der Westen-ը:

Հիշեցնենք, որ «Բորուսիային» հաղթելու շնորհիվ «Արսենալը» եւս հաղթահարեց խմբային փուլի արգելքը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։