Չեմպիոնների լիգա. «Բորուսիան» պարտվում է Լոնդոնում, Ռոնալդուն հավասարվեց Ռաուլին (առաջին խաղակես)

00:31   27 նոյեմբերի, 2014

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում նոյեմբերի 26-ին անցկացվում են A, B, C եւ D խմբերի 5-րդ տուրի հանդիպումները, որոնց առաջին խաղակեսերն ավարտվել են:

Դորտմունդի «Բորուսիան» Լոնդոնում նվազագույն հաշվով պարտվում է «Արսենալին», Մադրիդի «Ռեալը» Կրիշտիանու Ռոնալդուի գոլի շնորհիվ նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ է տանում շվեյցարական «Բազելի» նկատմամբ: Ընդմիջում է:

Ռոնալդուն 71-րդ գոլը խփեց Չեմպիոնների լիգայում՝ հավասարվելով «Ռեալի» լեգենդար հարձակվող Ռաուլին:

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 5-րդ տուր, առաջին խաղակես

A խումբ

«Մալմյո» (Շվեդիա) - «Յուվենտուս» (Իտալիա)՝ 0:0

«Աթլետիկո» (Իսպանիա) - «Օլիմպիակոս» (Հունաստան)՝ 2:0

Ռաուլ Գարսիա, 9, Մարիո Մանջուկիչ, 38

B խումբ

«Լուդոգորեց» (Բուլղարիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)՝ 1:2

Դանի Աբալո, 3 – Ռիկի Լամբերտ, 8, Ջորդան Հենդերսոն, 37

«Բազել» (Շվեյցարիա) - «Ռեալ» (Իսպանիա)՝ 0:1

Կրիշտիանու Ռոնալդու, 35

C խումբ

«Բայեր» (Գերմանիա) - «Մոնակո» (Ֆրանսիա)՝ 0:0

D խումբ

«Անդերլեխտ» (Բելգիա) - «Գալաթասարայ» (Թուրքիա)՝ 1:0

Չանսել Մբեմբա, 44

«Արսենալ» (Անգլիա) - «Բորուսիա» (Գերմանիա)՝ 1:0

Յայա Սանոգո, 2



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։