Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում իտալական «Ռոման» հյուրընկալվելիս ոչ ոքի խաղաց Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ՝ 1:1:
Չեմպիոնների լիգայում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստ 38-ամյա Ֆրանչեսկո Տոտիի գոլի շնորհիվ հռոմեացիները մինչեւ 93-րդ րոպեին առջեւում էին հաշվի մեջ, սակայն բաց թողեցին հաղթանակը: ԲԿՄԱ-ի ռուս դարպասապահ Իգոր Ակինֆեեւն այս մրցաշարում գոլ բաց թողեց 26 խաղերում անընդմեջ՝ թարմացնելով սեփական հակառեկորդը:
H խմբում փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճած պորտուգալական «Պորտուն» Բորիսովում 3:0 հաշվով հաղթեց բելառուսական ԲԱՏԷ-ին:
Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 5-րդ տուր
E խումբ
ԲԿՄԱ (Ռուսաստան) - «Ռոմա» (Իտալիա)՝ 1:1
Վասիլի Բերեզուցկի, 90+3 - Ֆրանչեսկո Տոտի, 43
«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Բավարիա» (Գերմանիա)՝ 23:45
H խումբ
ԲԱՏԷ (Բելառուս) - «Պորտու» (Պորտուգալիա)՝ 0:3
Հեկտոր Հերերա, 56, Ջեքսոն Մարտինես, 65, Կրիստիան Տելո, 89
«Շախտյոր» (Ուկրաինա) - «Աթլետիկ» (Իսպանիա)՝ 23:45
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։