Մեսիի 253 գոլերի վիճակագրությունը (ֆոտո)

20:19   24 նոյեմբերի, 2014

Պրիմերայի կայքը ներկայացրել է կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի 253 գոլերի վիճակագրությունը: 205 անգամ Մեսին մրցակիցների դարպասը գրավել է ձախ ոտքի, 39-ը՝ աջ ոտքի, 9 գոլ՝ գլխի հարվածներով:

27-ամյա արգենտինացին ամենաշատը գրավել է «Սեւիլիայի» դարպասը (18): Մեսին 17-ական անգամ աչքի է ընկել «Օսասունայի» եւ «Աթլետիկոյի» հետ խաղերում, 15 գոլ է խփել «Վալենսիայի» դարպասը, 14 գոլ՝ «Ռեալի» դարպասը:

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի «Սեւիլիայի» հետ խաղում Մեսին դարձել է հեթ-տրիկի հեղինակ՝ գերազանցելով մրցաշարի պատմության ռմբարկու Տելմո Սարայի արդյունավետության ռեկորդը:

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։