«Մարսելը» շրջանցեց ՊՍԺ-ին եւ դարձավ առաջատար

01:55   24 նոյեմբերի, 2014

«Մարսել» - «Բորդո» խաղով ավարտվեց ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 14-րդ տուրը: Մարսելո Բյելսայի թիմը կամային հաղթանակ տարավ 3:1 հաշվով եւ շրջանցեց առաջատար ՊՍԺ-ին: Մարսելցիները հաղթական գոլերը խփեցին վերջին րոպեներին: 19-ամյա պաշտպան Գաել Անդոնյանը հայտավորված չէր դաշտի տերերի կազմում:

«Մարսելը» 31 միավորով վերադարձավ առաջին տեղ: Երկրորդ տեղում գտնվող ՊՍԺ-ն հավաքել է 30 միավոր, իսկ «Բորդոն» ունի 24 միավոր եւ Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած «Նանտի» հետ բաժանում է 4-5-րդ տեղերը:

Ֆրանսիայի առաջնություն, 14-րդ տուր

«Մարսել» - «Բորդո»՝ 3:1

Մարիո Լեմինա, 60, Անդրե-Պյեր Ժինյակ, 85, Միչու Բաչուաի, 89 – Թոմաս Տուրե, 55

«Մոնպելյե» - «Թուլուզ»՝ 2:0

Անտոնի Մունյե, 37, Սուլեյման Կամարա, 87



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։